copy image url
Ավելին 1 տարի առաջ - 11:15 16-02-2025

Նյուտոնի գրառումներում աշխարհի վերջի մասին կանխատեսում է հայտնաբերվել

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Իսահակ Նյուտոն Նյուտոնը (1642-1727) 1704 թվականի իր գրառումներում կանխատեսել է, որ աշխարհը կդադարի գոյություն ունենալ 2060 թվականին, գրում է Daily Mail-ը։

Նյուտոնը՝ լինելով ոչ միայն գիտնական, այլև խորապես հավատացյալ մարդ, մեծ ուշադրություն էր դարձնում Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Աշխարհի վերջի մասին նրա կանխատեսումը հիմնված է Հայտնության գրքի մեկնաբանության վրա, որը նկարագրում է Արմագեդոնի ճակատամարտը՝ բարու և չարի ուժերի միջև վերջնական ճակատամարտը, որը կնշանավորի աշխարհի վերջը և Աստծո իշխանության ներքո խաղաղության նոր դարաշրջանի սկիզբը:

Նյուտոնն իր հաշվարկների մեկնարկային կետն ընտրել է մ․թ․ 800 թվականը՝ Սուրբ Հռոմեական կայսրության հիմնադրման ամսաթիվը: Դրան գումարելով 1260 տարի՝ ստացել է 2060 թվականը՝ որպես աշխարհի վերջի սկիզբ:

Ընդ որում, իր գրառումներում գիտնականը նշել է, որ ապոկալիպսիսը կարող է տեղի ունենալ նաև ավելի ուշ։ Բացի այդ, Նյուտոնը հավատում էր, որ Քրիստոսի երկրորդ Գալուստից առաջ հրեաները կվերադառնան իրենց պատմական հայրենիք՝ Իսրայել, և քրիստոնեության կոռումպացված ճյուղերը կընկնեն:

Այնուամենայնիվ, նա վախենում էր, որ սխալ կանխատեսումները կարող են վարկաբեկել աստվածաշնչյան իրական մարգարեությունները, ուստի նա շեշտել է, որ աշխարհի վերջի ճշգրիտ ժամանակն անհայտ է:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում