copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 17:48 15-02-2025

Աշխարհի 1-իկ ռակետ Յանիկ Սիները որակազրկվել է 3 ամսով

Աշխարհի թիվ մեկ իտալացի թենիսիստ Յանիկ Սիները և Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) համաձայնության են եկել իտալացուն դոպինգ օգտագործելու պատճառով 3 ամսով անհապաղ արգելել մասնակցել մրցաշարերին: Այս մասին հայտնում է WADA-ի պաշտոնական կայքը։

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Սիները կանցնի իր որակազրկման ժամկետը 2025 թվականի փետրվարի 9-ից մինչև 2025 թվականի մայիսի 4-ը ժամը 23:59-ը:

Միևնույն ժամանակ, նա կարող է սկսել պաշտոնական մարզումային գործունեությունը արդեն ապրիլի 13-ից։ Նա, հետևաբար, բաց կթողնի Ինդիան Ուելսում, Մայամիում, Մոնտե Կարլոյում և Մադրիդում անցկացվող Մասթերսը, բայց կկարողանա մասնակցել 2025 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությանը, որը կմեկնարկի մայիսի 19-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կքննարկի Սիների գործը և վերջնական վճիռ կկայացնի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) բողոքի վերաբերյալ միայն ապրիլի 16-17-ը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում