copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:17 15-02-2025

Մարտունիի հովվատանը պայթյունը գազի արտահոսքի պատճառով է եղել. հոգևորականը հոսպիտալացվել է

«Եկեղեցուն կից հովվատանը բաքսի կա, գազ է լցվել, հոգևորականը չի զգացել հոտը, մտել է, կրակայրիչը վառել ու միանգամից պայթել է։ Տարածքում գտնվող այլ անձանց մասին տեղեկություններ չկան, երևի չեն էլ եղել այլ քաղաքացիներ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչներից մեկը։

Նրա տեղեկություններով՝ Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված Տեր Հակոբ Բարսեղյանն այս պահին դեռ բժիշկների վերահսկողության տակ է, բայց կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն էր տեղի ունեցել ինչի հետևանքով տուժել էր հոգևորական։ Նրան տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում