copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:54 14-02-2025

Հնդկական ռադարն ընդդեմ պակիստանյան ինքնաթիռների

Հնդկաստանի Բանգալոր քաղաքում կազմակերպված ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է երկրի առաջին գերբարձր հաճախականության (VHS) ռադարը: Այն նախատեսված է շատ ցածր տեսանելիության (ստելս) հինգերորդ և վեցերորդ սերնդի կործանիչ ինքնաթիռների հայտնաբերման համար:

Ռադարը օգտագործում է թվային փուլավորված ալեհավաքների ցանց: Թվայնացումն իրականացված է յուրաքանչյուր տարրի մակարդակով և օպտիկական ինտերֆեյսներով։ Սա թույլ է տալիս աշխատել և հայտնաբերել թիրախներ, նույնիսկ խիստ անբարենպաստ եղանակային պայմաններում։



Ռադարը կարող է գործել երկու ռեժիմով․ դիտարկամն ռեժիմում՝ ստատիկ ալեհավաքով ֆիքսված տարածքի մշտական վերահսկում։ Եվ պտտման ռեժիմում՝ ալեհավաքի պտտման շնորհիվ ընդարձակ տարածքի դիտարկում։ Այս ռադարը կարող է նաև ինտեգրվել և աշխատել հետևող այլ ռադարների հետ՝ որպես ուղղորդիչ ռադար:

Համակարգը կարողանում է հայտնաբերել մինչև 400 կիլոմետր հեռավորոթյան վրա գտնվող թիրախները։ Այն կարող է արդյունավետ աշխատել նաև լեռնային տեղանքներում։



Վերլուծաբանների կարծիքով, այս համակարգի հիմնական թիրախներն են լինելու չինական և պակիստանյան գերժամանակակից ինքնաթիռները, որոնք լուրջ սպառնալիք են Հնդկաստանի համար:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում