copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:57 14-02-2025

ԱՄՆ 14 նահանգների դատախազները հայց են ներկայացրել ընդդեմ Մասկի և Թրամփի

ԱՄՆ 14 նահանգների դատախազները հայց են ներկայացրել ընդդեմ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հաղորդում է NBC News-ը։
«Մեր երկրի հիմնադիրները վրդովված կլինեին, եթե իմանային, որ ժողովուրդն այսօր ենթարկվում է մեկ չընտրված միլիարդատիրոջ քմահաճույքներին»,-ասել է Արիզոնա նահանգի գլխավոր դատախազ Քրիս Մեյսը։
Գլխավոր դատախազները պնդում են, որ ԱՄՆ նախագահը խախտել է Սահմանադրության նշանակման դրույթը՝ ստեղծելով DOGE դեպարտամենտն առանց Կոնգրեսի հաստատման և Մասկին տալով լայն լիազորություններ՝ առանց Սենատում լսումներ անցկացնելու:

Հայց ներկայացրած նահագները ցանկանում են հասնել դատական որոշման, որն արգելում է Մասկին փոփոխություններ կատարել պետական ֆինանսավորման մեջ, դադարեցնել դաշնային աշխատողների հետ պայմանագրերը և այլն:

Ամենից շատ դիտված