copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:12 14-02-2025

Հռոմի պապը հոսպիտալացվել է

88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղափոխվել է հիվանդանոց՝ բրոնխիտի բուժման համար: Այս մասին ասվում է Վատիկանի տարածած հայտարարության մեջ։

Հռոմի պապը բուժզննում կանցնի ու կշարունակի բուժումը, գրում է Sky News-ը:

Ավելի վաղ Վատիկանում ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգնականին խնդրել էր կարդալ իր պատրաստած խոսքը: «Ես, իմ բրոնխիտով, դեռ չեմ կարող կարդալ: Հուսով եմ, որ հաջորդ անգամ կկարողանամ»,-ասել էր նա։

Ամենից շատ դիտված