copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:41 13-02-2025

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատը՝ Ադրբեջանի հերթական թիրախ

Ադրբեջանի հերթական թիրшխը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:

«Փետրվարի 11-ին Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից։ Տեսանյութում ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանի պետական վանդալիզմի հերթական թիրախը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է, որը կամ հիմնովին կոչնչացվի, կամ կեղծ վերանորոգման անվան տակ կվերափոխվի՝ հայության պատմական հետքը ջնջելու նպատակով։ Այս հերթական բարբարոսական գործողությունն անվիճելիորեն վկայում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման և հայկական մշակութային ժառանգության բնաջնջման պետականորեն ուղղորդվող քաղաքականություն»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում

Ձեզ գուցե հետաքրքրի