Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:22 12-02-2025

Կապիտուլյանտին ԱԺ-ում ուղիղ հարց են տալիս 2019-ի բանակցային փաթեթի մասին, իսկ ինքը կռուտիտ է անում. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Սերժ Սարգսյանի բանակցածի արդյունքում էիր դու՝ Նիկոլ, Շուշիում տրնգի էիր պարում։
Կապիտուլյանտին ԱԺ-ում ուղիղ հարց են տալիս 2019-ի բանակցային փաթեթի մասին, իսկ ինքը կռուտիտ է անում։
Ամեն ինչից խոսում է, բացի բանակցային բովանդակությունից։

Դա քիչ է, մի հատ էլ ասում է՝ բա նախկինները ինչու՞ չէին լուծել Արցախի հարցը։
Նիկոլ, նախկինների բանակցածի արդյունքում 12 հազար քառ կմ Արցախ կար, 150.000 արցախահայեր էին ապրում Արցախում, Ստեփանակերտում ու Շուշիում մեր եռագույնն էր ծածանվում, դպրոցներում հայոց պատմություն էին սովորում՝ Արարատի սիմվոլով։

Ասում ես՝ Սերժ Սարգսյանը ինչու՞ չի լուծել 10 տարի Արցախի հարցը։
Սերժ Սարգսյանի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները ճանաչում էին Արցախի ինքնորոշման իրավունքը։

Սերժ Սարգսյանի բանակցածի շնորհիվ դու Շուշիում տրնգի էիր պարում ու Ստեփանակերտում միտինգներ էիր անում։

Դու՞ էիր ացատագրել Շուշին,որ ինքնամոռաց պարում էիր։
Իսկ դու ի՞նչ արեցիր։

Հանձնեցիր Արցախը, ստորագրեցիր կապիտուլյացիան ու հազարավոր հայերի տարար մահվան բերան։
Ասում ես՝ հաշվետու եմ միայն ՀՀ քաղաքացու առջեւ։

Ոչ,դու հաշվետու ես Ալիեւի ու Էրդողանի առջեւ՝ խելոք կատարելով նրանց հրահանգները։
Էդ հիստերիկ գոռոցներդ էլ վախերիդ արդյունք է,Նիկոլ,քանի որ զգում ես՝ շուտով ՀՀ քաղաքացին քեզ վռնդելու է վարչապետի պաշտոնից։

Ալիեւն ու Էրդողանն էս անգամ դժվար հասցնեն քեզ օգնել…»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում