copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:11 12-11-2022

Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթում Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում երբեք․ Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ, եթե աշխարհը Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչում, ինչու՞ էր 2016-ի հոկտեմբերի 7 -ին Ալիեւն ասում՝ փակ դռների հետեւում Ադրբեջանի վրա կա մեծ ճնշում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Ինչո՞ւ Ալիեւը հրաժարվեց ստորագրել Կազանի հռչակագիրը/2011թ./, եթե աշխարհը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս էր ճանաչում։

2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՝ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահներն ընդունել են հինգ հայտարարություն, ըստ որի Արցախի ժողովրրի ինքնորոշման իրավունքի իրացումը անհքակտելի է։

Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթում Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում երբեք։

Ու դա, արձագանքելով Փաշինյանի անհեթեթություններին, փաստել է ՌԴ ԱԳՆ -ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը/2021 հունվար/:

Ավելին. ՀՀ-ԵՄ համաձայնագրի առանցքային կետերից է Լեռնային Ղարաբաղի ժողովրրի ինքնորոշնան իրավունքի պարտադիր կամարտահայտությունը,որը վավերացվել է ԵՄ 27 երկրների կողմից։

Ի՞նչ 1991-ի սահմանների ճանաչում։

Ի՞նչ 2007-ի Մադրիդյան սկզբունքներով ճանաչում:

Դա ի՞նչ կապ ունի։

Մադրիդյան սկզբունքները եթե վատն էին, ինչո՞ւ Ալիեւը միանգամից չէր ստորագրում։

Ինչո՞ւ ստորագրեց միայն 2008-ին Մայնդորֆում, որը հիմք հանդիսացավ Կազանի փաստաթղթի համար։

Իսկ Կազանից հրաժարվել է Ալիեւը։

Փաշինյանի հնչեցրած «թեզերը» այնքան անհեթեթ են, որ նույնիսկ ադրբեջանական կողմը դրանց մասին չի խոսել։

Ասում են՝ անհնար է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, բայց Փաշինյանն Ալիեւից ավելի լավ է պաշտպանում Ադրբեջանի բանակցային ժառանգությունը»,-գրել է Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից