Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:21 12-02-2025

Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգումը կավարտվի 2026-ին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն ամենաուշը 2026թ։

«Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների համար պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կնքված է, և հաղթող կազմակերպությունը աշխատանքները պլանավորել է այնպես, որ ապրիլի 24-ին մարդկանց մեծ հոսքը հաշվի առնելով նաև չխանգարեն այդ ընթացքին»,- նշել է նա։ Ըստ Անդրեասյանի, թանգարանն ամբողջական վերափոխվելու և արդիականանալու է։