Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:15 12-02-2025

Մասկը հայտարարել է ընտրությունների վրա USAID-ի ազդեցության մասին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքն ուղղված էր նաև ընտրությունների վրա ազդելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության ղեկավար Իլոն Մասկը՝ Սպիտակ տանը ելույթի ժամանակ։

«USAID-ն ազդել է ընտրությունների վրա կասկածելի եղանակներով»,-ասել է Մասկը՝ չմանրամասնելով, թե որ երկրների ընտրությունների վրա է գործակալությունը փորձել ազդել:

Խոսելով USAID-ի աշխատանքի մասին՝ Մասկն ասել է, որ ներդրումները միշտ չէ, որ լավ արդյունք են տվել։
Ավելի վաղ Մասկը ծաղրել էր USAID-ի կողմից առանց ֆինանսավորման մնացած ռուսական և ուկրաինական լրատվամիջոցներին: Նրան ուրախացրել է այն, որ ֆինանսական աջակցության դադարեցման մասին լուրերից հետո այդ լրատվամիջոցներն իրենց «անկախ» են անվանել։

Ամենից շատ դիտված