Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:25 12-02-2025

Մասկը հրապարակային ֆինանսական հայտարարագիր չի ներկայացնի. CNN

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որն այժմ ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), պարտավոր չէ իր ֆինանսական վիճակի մասին հրապարակային հայտարարագիր ներկայացնել: Փոխարենը գործարարը գաղտնի հաշվետվություն կներկայացնի։ Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը, հաղորդում է CNN-ը։

«Որպես չվճարվող հատուկ պետական ծառայող՝ նա կներկայացնի գաղտնի հաշվետվություն ֆինանսական տեղեկատվության բացահայտման մասին»,-հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված