copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:25 11-02-2025

ԱՄՆ-ն մտադիր չէ կրճատել ամերիկյան զորքերի թիվը Եվրոպայում

Ներկայումս ԱՄՆ-ն մտադիր չէ կրճատել ամերիկյան զորքերի թիվը Եվրոպայում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Ներկայումս կրճատման պլաններ չկան»,- ասել է նա։

Միաժամանակ, Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը Ուկրաինայում հակամարտությունը լուծելուց հետո։

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է գնահատել իր ուժերի ներկայությունն աշխարհում։ Հեգսեթն ընդգծել է, որ Թրամփի տեսակետները «շատ տարբեր են» իր նախորդի՝ Ջո Բայդենի տեսակետներից։

Ամենից շատ դիտված