copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:42 11-02-2025

Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ ոչ կոշտ դիմադրության պայմաններում գնալ պատերազմական ճանապարհով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը՝ ԱԺ-ում․

«Ինչպես և կանխատեսվում էր, Ադրբեջանը Բաքվի բանտերում գտնվող մեր 23 հայրենակիցների, այսպես կոչված, դատավարությունը վերածել է ոչ միայն քարոզչական արշավի, այլև, ինչպես իրենք են տարբեր իշխանական լրատվամիջոցների ու խոսնակների շուրթերով ազդարարում, ծառայեցնում է Հայաստանի դեմ պատերազմ նախաձեռնելու լեգիտիմ հիմքերի ձևավորմանը:

Մինչ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ ու իշխանական գործիչներ շրջանցում կամ անլրջացնում են ադրբեջանական ագրեսիայի տարբեր դրսևորումները, Ադրբեջանը մեր երկրի դեմ հետևողականորեն նորանոր սպառնալիքներ է ստեղծում:

Իրադրությունն այնպիսի ծայրահեղ վտանգավորություն է պարունակում, որ իշխող ուժի ղեկավարը ստիպված եղավ հոդվածով հանրությանը խոստովանել, որ չնայած իրենք շարունակում են պնդել խաղաղության օրակարգին իրեն հավատարմության և անվերջ պատրաստակամության մասին, Ադրբեջանը, կարծես, առանձնապես չի շտապում երկկողմ խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորել։

Ժամանակին, երբ զգուշացնում էինք, որ միայն արտաքուստ է թեման Արցախին ու գերեվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ու նրանց ընտանիքների վերաբերում, իսկ իրականում սա պատերազմի ձև է, որն Ադրբեջանն ուղիղ վարում է Հայաստանի դեմ, իշխանության դաշտում ինչ պատմություններ, արտահոսքեր, ներհայկական բախումներ ասես՝ չհրահրեցին, փորձեցին թաղել այն ամենը, ինչը կապված էր Արցախի ու արցախցիների պաշտպանության հետ:

Հիմա իրադրությունը սկսել է շատ դեպքերում ծայրահեղ դրսևորումներ ունենալ, իսկ իշխանության շարած ականները՝ կիրառվող քաղաքական բառամթերքի և դիրքորոշման առումով, Հայաստան պետության դեմ են աշխատում:

Ինչևէ, եկեք հասկանանք, թե ինչ պրոցես են եփում Ադրբեջանում և ինչ խնդիրներ են դրանք Հայաստանի համար պարունակում: Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի, ագրեսորի և ֆաշիստի պիտակ կարելով, միաժամանակ Բաքվի կեղծ դատավարությամբ Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելով՝ 2 հիմնական խնդիր է լուծում:

Առաջինը՝ փորձում է կեղծ պնդումներով և չակերտավոր հիմնավորումներով Հայաստանին նոր զիջումներ պարտադրել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իր պահանջները կիրականացնի ուժի կիրառման միջոցով:

Եվ երկրորդը՝ Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ անհրաժեշտ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական բարենպաստ դաշտի ձևավորման կամ հիմնական դերակատարների լոյալության, ոչ կոշտ դիմադրության պայմաններում, գնալ պատերազմական ճանապարհով:

Հետապնդվողի, գցվածի, կռացածի, պարտվողի, հանձնողի, հարմարվողականի կարգավիճակում հայտնված հայաստանյան իշխանությունը որոշ դեպքերում չի տիրապետում իրադրությանը, իսկ որոշ դեպքերում էլ պարզապես համակերպվել է զոհի իր դերին և սպասում է իր դատավճռին՝ հարվածի կամ ապտակի տեսքով»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ