Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:18 11-02-2025

Այգեստան գյուղում այրվել է զինվորականի տունը. նրա կինն ու որդին տարհանվել են. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարրության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրում տուն է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները՝ Այգեստան վարչական շրջանի ղեկավար Մանուկ Հարությունյանի գլխավորությամբ:
Այնուհետև հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Այրվել է տան խոհանոցի ողջ գույքը, հյուրասենյակի գույքի մի հատվածը և առաստաղը:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Պարզվում են նաև հրդեհի պատճառները:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ տունը պատկանում է զինվորականի և ներսում եղել են նրա կինն ու հաշմանդամ որդին ու եթե գյուղացիներն ու հրշեջները ուշ գործեին, տունն ամբողջությամբ կվերածվեր մոխրակույտի, մայրն ու որդին էլ փրկվել են շնորհիվ նրանց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված