Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:54 10-02-2025

Տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության 2024 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է եկել Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ինչպես նաև զեկույցներով են հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը:

Ռաֆայել Վարդանյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը, ինչպես նաև քննվող քրեական վարույթների շարժընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից քննվել է 102.602 քրեական վարույթ, որից 74.005-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 2024 թվականին ընդունվել է 28.597 վարույթ:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեի ընդհանուր 90.039 վարույթի զանգվածում Երևան քաղաքի քննչական վարչության և տարածքային ստորաբաժանումների վարույթները կազմել են 41.9 տոկոս:

Նախորդ տարվա 32.530 քրեական վարույթի դիմաց՝ հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է վարույթների աճ՝ 5286 վարույթով կամ 16.2 տոկոսով:

Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում 2024 թվականին ստացվել է 30.653 հաղորդում, որից 24.042-ով քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ 6611-ով՝ չի նախաձեռնվել, մինչդեռ՝ 2023 թվականին ստացված 27.614 հաղորդումներից 22.263 վարույթ է նախաձեռնվել, այսինքն՝ նախաձեռնվել է 1.779-ով ավելի վարույթ:

Ընդհանուր վարույթի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: Նվազում է արձանագրվել միայն 5 ստորաբաժանումում: Առավել աճ արձանագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների երկրորդ քննչական բաժնում:

Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառվել է ընդհանուր 3 մլրդ 893 մլն 722 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 840 մլն 582 հզր ՀՀ դրամը կամ 21.5 տոկոսը:

Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի կողմից տրվել են հանձնարարություններ տևական ժամանակ քննվող քրեական վարույթներով նախաքննությունն ակտիվացնելու և դրանց ընթացքը լուծելու ուղղությամբ, որոնց համար սահմանվել են հստակ ժամկետներ, ինչպես նաև վեր են հանվել առանձին ստորաբաժանումներում արձանագրված խնդիրները, բացթողումները և նախանշվել են դրանք լուծելու հետագա ուղղությունները:

Արթուր Պողոսյանը խորհրդակցության արդյունքներով արձանագրել է նաև կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ