Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:51 10-02-2025

ԱԺ նստաշրջանում ընդգրկվել է 8 հարց

Փետրվարի 10-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը:

Փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 8 հարց: