Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանի համար պետությունը լափամանն է․ Միհրդատ Մադաթյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Միհրդատ Մադաթյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, իշխանությունների վարքագծի, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի վերջին գործողությունների, կառավարության ղեկավարի՝ «100 դրամի համար պետության երեսին չթքելու» կոչի, հանրային տրամադրությունների, նրա քաղաքացիական կնոջ նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» արշավի, ներքաղաքական զարգացումների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիրախավորումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հոգեբանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի համար իրականում պետությունը լափամանն է։ «Եթե հիմա հետ նայեք, Դուք կտեսնեք, որ ոչ մի քաղաքական ուժ պետությունը չի ասոցացրել լափամանի հետ, բացի Նիկոլ Փաշինյանից։ Սա իր համոզմունքն է՝ խորին։ Տեսեք՝ հիմա մենք ունենք ընդդիմություն, երբևէ չի եղել, որ այդ պետության մասին խոսելիս օգտագործի լափաման, չգիտեմ՝ զանազան այլ ձևակերպումները, որոնք մենք լսում ենք։ Մենք ցավում ենք, որ այս պետության գլուխ նստած է մի մարդ, ով համարում է, որ պետությունը լափամանն է։ Սա է իրականությունը, միակ ուժը, որը համարել է պետությունը լափաման, դա Նիկոլ Փաշինյանն է և գալով իշխանության բնականաբար իրագործել է իրա վաղեմի երազանքները լափել լափամանից՝ պետական բյուջեից»,- կարծում է նա։

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիրախավորումներին, որոնք վերջին շրջանում նոր թափ են ստացել՝ Միհրդատ Մադաթյանը համոզմունք հայտնեց, որ Քոչարյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը։ «Քոչարյանի ռեյտինգն էսօրվա դրությամբ՝ կլինի դա Քի Վեսթով, կլինի ստերով, կլինի հակառեյտինգով, շատ ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը, շատ»,- նկատեց նա։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել