Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:02 10-02-2025

Ադրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավորի մուտքը երկիր

Ադրբեջանն արգելել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

«ՌԴ Պետդումայի Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի վիրավորական հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ, միանգամայն անընդունելի են»,-ասել է Հաջիզադեն։

Վալուևը՝ մեկնաբանելով Բաքվում «Ռուսական տուն»-ը փակելու որոշումը, հայտարարել էր, որ «Ռուսաստանն ի պատասխան պետք է ուսումնասիրի իր տարածքում ադրբեջանական համայնքների ապօրինի գործունեությունը»։

Ավելի վաղ Բաքուն արգելել էր Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և Ընտանիքի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիտալի Միլոնովի մուտքը երկիր, որոնք, ըստ Բաքվի, դեմ են երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Ամենից շատ դիտված