Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:21 09-02-2025

Արտահո՞սք «Ինեկոբանկից». 5 մլն 400 հազար դրամի օնլայն վարկ` առանց ստորագրության

«Կիբերհանցագործության դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ին, երբ մայրիկիս զանգում է ոմն Արտավազդ, ներկայանում «Ինեկոբանկի» աշխատակից և ասում է, որ ինչ-որ մեկը ցանկանում է մայրիկիս անունով 600.000 դրամի վարկ ձևակերպել, արդյոք դա մե՞նք ենք, թե՞ ոչ։ Բնականաբար մայրիկս ասում է, որ ոչ։ Ինքն ասում է, որպեսզի կանխեք գործընթացը, մնացեք կապի մեջ և ասեք այն ողջ ինֆորմացիան, որը մենք ձեզ կհարցնենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հովհաննիսյանը` պատմելով, թե ինչպես է իր մայրը կիբերհանցագործության զոհ դարձել։

Նրա խոսքով՝ խաբեությամբ իր մոր անունով «Ինեկոբանկում» 5 մլն 400 հազար դրամի վարկ են ձևակերպել։ Ըստ Աշոտ Հովհաննիսյանի` զարմանալի է, թե ինչպես է անձնական տվյալների արտահոսք եղել։

«Զարմանալի է, որ առանց ստորագրության, օնլայն այդքան մեծ չափի վարկ են ձևակերպում։ Երբ դիմեցինք ոստիկանություն, ևս 10 հոգի մեզ նման խաբեության զոհ էր դարձել, դարձյալ «Ինեկոբանկի» հաճախորդ»,- պատմեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ