copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:48 09-02-2025

Անտառը ստուգողներին անտառի հաշվին են հյուրասիրում. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Անտառը ստուգողներին անտառի հաշվին են հյուրասիրում։

Տավուշի մարզի անտառտնտեսություններից մեկի անտառապարհը, որն այժմ էկոպարեկ է համարվում, չցանկանալով, որ իր անունը նշվի, հայտնեց, որ շատ դժվար ու պատասխանատու իր աշխատանքի դիմաց աշխատավարձը ընդամենը 105 հազար դրամ է, անտառապետերինը՝ 150-170 հազար դրամ։

Նա ասաց, որ էկոպարեկները ոչ համազգեստ են ստացել, ոչ տրանսպորտ, որպեսզի կարողանա տեղաշարժվել, հսկել անտառները։ Չլուծված խնդիր է մնում գիշերային ժամերին անտառի պահպանությունը։

Էկոպարեկը հայտնեց, որ Տավուշի մարզի անտառները պարբերաբար ստուգումների են ենթարկվում Երևանից ժամանող տարբեր կազմակերպությունների կողմից, ու այդ ստուգողներին ճոխ հյուրասիրելու համար անտառի պատասխանատուները ստիպված են լինում ծառեր հատել, իրացնել»։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան