Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:58 09-02-2025

ՀԱՄԱՍ-ը խոստացել պայքարել Իսրայելի դեմ մինչև Պաղեստինի անկախ պետության ստեղծումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ իսրայելցի զինվորականները դուրս են եկել Նեցարիմ միջանցքից, որը բաժանում է Գազայի հատվածի հյուսիսային և հարավային մասերը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման տելեգրամյան ալիքում։

«Իսրայելն իր զորքերը դուրս է բերել Նեցարիմի միջանցքից, ինչը խորհրդանշում է պաղեստինյան ժողովրդի տոկունության հաղթանակը»,- ​​ասվում է հայտարարության մեջ։

ՀԱՄԱՍ-ը խոստացել է «շարունակել պայքարն Իսրայելի դեմ մինչև Պաղեստինի անկախ պետության ստեղծումը» և «կանխելու պաղեստինցիներին իրենց տարածքներից վտարելու ծրագրերի իրականացումը»: