Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:49 09-07-2021

Թալիբները խոստացել են պայքարել թմրանյութերի արտադրության և մաքսանենգության դեմ

«Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչները Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում խոստացել են հակազդել թմրանյութերի արտադրությանը և մաքսանենգությանը: Այս հայտարարությունն արել է պատվիրակության ղեկավար շեյխ Շահաբուդդին Դելավարը:

«Մենք երաշխավորում ենք, որ միջոցներ կձեռնարկենք թմրանյութերի արտադրության դեմ պայքարի համար, և ցանկանում ենք երաշխավորել դա համաշխարհային հանրությանը, մասնավորապես մաքսանենգությանը հակազդելու համար»,- ասել է շարժման ներկայացուցիչը:

Նա նշել է, որ թալիբները փորձ ունեն «զրոյի հասցնել թմրանյութերի արտադրությունը Աֆղանստանի տարածքում»: Դելավարի խոսքով, երկրում չկա մեկ այլ ուժ, որը կարող է դադարեցնել արգելված նյութերի արտադրությունը և դրանց հետագա մաքսանենգությունը այլ երկրներ:

Շարժման ներկայացուցիչները նաև հաղորդել են, որ չեն պատրաստվում հանդիպել Մոսկվայում աֆղանցի դիվանագետների հետ: Դեսպանատունը հայտարարել է, որ թալիբների հետ բանակցությունները կանցկացվեն Աֆղանստանում: