copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:07 09-02-2025

Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները

Ստեփանավանի համայնքապետարանում այսօր անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը, Ստեփանավան ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Ստեփանավանի ՄՍԾ պատասխանատու պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։

«Քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, համակարգվել առաջիկա անելիքները՝ կապված հրդեհից տուժած անձանց կարիքների առաջնային գնահատման և ըստ հրատապության՝ բնակիչներին տրամադրվող անհրաժեշտ օգնության գործընթացի հետ։

Հստակեցվել է դպրոցահասակ երեխաներին տրամադրվող գրենական պիտույքների, անհրաժեշտ պարագաների, դեղորայքի կարիք ունեցող անձանց տրամադրվելիք օգնության ցանկը։

Հայկական Կարմիր խաչի Ստեփանավանի մասնաճյուղի ղեկավարը ներկայացրել է ՀԿԽ ընկերության կողմից նախատեսված աջակցությունը, որն այսօր կբաշխվի տուժած ընտանիքներին:

Հանձնարարվել է խիստ հետևողական լինել քաղաքացիների կարիքներին, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները»,-ասվաշ է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ