copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:21 07-02-2025

ՀՀ ԶՈՒ 33-ամյակին նվիրված ընդունելություն՝ Թբիլիսիում

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ փետրվարի 6-ին Թբիլիսիի Շերատոն Մետեխի հյուրանոցի սրահում կայացավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին։

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր շնորհավորական ուղերձում անդրադարձավ բանակի ձևավորման ու կայացման գործընթացին՝ նշելով որ իր կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1992թ. հունվարի 28-ից բանակը ստանձնել և կատարել է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահապանի իր գործառույթը։ Դեսպանն անդրադարձավ նաև զինված ուժերի զարգացմանն ու արդիականացմանը՝ նշելով, որ Հայաստանը հետևողականորեն աշխատում է զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պաատա Պատիաշվիլին և ՀՀ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանը։

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի Պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ Իրակլի Չիչինաձեն, ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը և քոլեջի ժողովրդական նվագարանների բաժնի վարիչ Աշոտ Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին