copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:48 07-02-2025

Ադրբեջանում ընթացող «դատավարության» ժամանակ հիմնական սլաքն ուղղվել է Հայաստանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի հետ «խաղաղ» բանակցություններ վարող Ադրբեջանում ընթացող «դատավարության» ժամանակ, գործով դատախազի շուրթերով, հիմնական սլաքն ուղղվել է Հայաստանին, իսկ բուն գործով անձինք, մեծ առումով, ներկայացվում են որպես իրագործողներ:

Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան նրանց մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումը:
Պատահական չէր, որ առաջին նիստերից, Ադրբեջանն առաջին պլան բերեց Գյանջայի օդանավակայանի ուղղությամբ իրականացված հրթիռակոծման հանգամանքը, այն «ցուցմունքներով» վերագրելով Հայաստանի իշխանությանը:

Հետայսու էլ, ողջ պրոցեսն ու «դատավճիռն» այս տրամաբանության շուրջ է լինելու` Հայաստանի շուրջ օղակը սեղմելու, «ագրեսորի» և «օկուպանտի» պիտակն ամուր կպցնելու համար:

Ի դեպ, Ադրբեջանը եղածով չի սահմանափակվելու: Հետագայում այդ «դատավճռի» հիման վրա Ադրբեջանը 2-րդ, 3-րդ, 4-րդ քայլն է անելու ու այդպես շարունակ, քանի դրա հնարավորությունը ունի և չեղած իրողությունները որպես փաստ կարողանում է ծառայեցնել տարբեր նպատակների:
Մինչ փաշինյանական թիմը տարբեր հակահայ ձևակերպումներով շողոքորթում և ծառայություններ է մատուցում Թուրքիային ու Ադրբեջանին, Հայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանում»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ