Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:41 07-02-2025

Թրամփը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու մասին։

«ՄՔԴ-ն առանց օրինական հիմքերի հայտարարել է իր իրավասության մասին և նախնական հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի և նրա որոշ դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի նկատմամբ, չարաշահել է իր լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման անհիմն օրդերներ տալով»,-ասված է փաստաթղթում: