copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:45 06-02-2025

Սյունիքում վաղ առավոտից ձնաբքի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Տեղացած առատ ձյան ու ձնաբքի պատճառով Վայոց ձորի մարզի «Զանգեր»-ի հատվածից դեպի Գորիս տանող ճանապարհահատվածի մի քանի վայրերում տեղացած ուժեղ ձյան հետևանքով ավտոմեքեաների երթևեկությունը, ելնելով վարորդների անվտանգությունից, ժամանաավորապես դադարեցվել է:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161 կմ-ում՝ «Անտառային շրջադարձ» կոչված հատվածում, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ավտոմեքենաների տեղաշարժը:

Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով Սիսանի և Գորիսի ճանապարհից դուրս են բերել արդեն մոտ 25 ավտոմեքենա՝ մերկասառույց ճանապարհից ու ձնաբքի միջից:

Սյունիքի հրշեջ-փրկարարները նույնպես մոտ 10 ավտոմեքենա են դուրս բերել: Այս պահին երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ ճանշինը մեծ դժվարությամբ աշխատանքներ է կատարում՝ ճանապարհը ձնից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

Վայոց ձորի և Սյունիքի մարզում ավտովթարներ տեղի չեն ունեցել:

Ուժեղացված ծառայությունը շարունակվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում