copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:41 05-02-2025

Նեթանյահուն Թրամփին փեյջերներ է նվիրել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ոսկե և սովորական փեյջերներ է նվիրել՝ ի հիշատակ «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի գործողության։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը նրանց հանդիպումից լուսանկար է նվիրել՝ «Բիբի, մեծ առաջնորդ» մակագրությամբ։

Հանդիպումը տևել է 5 ժամ։ Կողմերը երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են հրատապ հարցեր: «Դա պատմական այց էր, բայց առաջին հերթին՝ ամենաբարեկամական այցն ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի միջև ողջ պատմության ընթացքում»,-ասել է Նեթանյահուի գրասենյակի խորհրդականը:

Նրա խոսքով ՝ Թրամփը «նոր լուծումներ է առաջարկել այն խնդիրների համար, որոնք հետապնդում են Իսրայելին հիմնադրման օրվանից», իսկ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին զենքի մատակարարման սահմանափակումները վերացնելու և հրեական պետությանը աջակցելու համար:

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 17-ին Լիբանանում փեյջերների մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 37 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել մոտ 3 հազար մարդ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ