copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:52 05-02-2025

Երևանում 34-ամյա խմած տղամարդը ակումբում վիճել է երգչի հետ, հայհոյել, ծեծել են միմյանց. shamshyan.com

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նախորդ օրը քաղաքացին ավտոմեքենայով մտել է Մյասնիկյան պողոտա 18 հասցեում գործող «Մամբա» ակումբի տարածք և այնտեղ նրան ծեծի են ենթարկել։

Տեղում պարզվել է, որ փետրվարի 2-ին ժամը 04։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտա 18 հասցեում գործող «Մամբա» ակումբի հաճախորդ, Բելգիայի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ալիկ Հ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է նշված ակումբի երգիչ, Երևանի բնակիչ 34-ամյա Էլվիս Օյեսոլայի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ և տևական ժամանակ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչից հետո Ալիկ Հ․-ն դուրս է եկել ակումբից և իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է ակումբի ապակյա դռանը, կոտրել է այն և դիմել է փախուստի:

Փետրվարի 3-ին ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները Մյասնիկյան պողոտայից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Էլվիս Օ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ Ալիկ Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել