copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:14 02-02-2025

Ալիևի խոսույթը բառ-բառ կրկնող ՀՀ իշխանությունը հերթով-կարգով կատարում է Ալիևի պահանջները. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Ատելության, պետական մակարդակով էթնիկ հային դեհումանիզացիայի ենթարկելու քաղաքականության հետ ես առնչվում եմ ամեն օր։ Ասել, որ դա վտանգավոր խոսույթ է, նշանակում է՝ ոչինչ չասել։ Քսենոֆոբիայի այդ քաղաքականությունը ոչ միայն Ռամիլ Սաֆարովներ բերեց ասպարեզ, այլեւ հանգեցրեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի ընդդեմ Արցախի, դրան հաջորդեց բլոկադան, հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը Արցախում։ Ես դեռ չեմ խոսում պատերազմական հանցագործությունների, հայ կին զինծառայողի անդամահատման եւ այլ դաժան ու ողբերգական իրողությունների մասին։ Մարդկության դեմ մեծագույն հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, տեղի է ունենում էթնիկ խմբի վերաբերյալ պետական մակարդակով տարածվող ատելության քարոզի միջոցով, որը հանգեցնում է տվյալ էթնիկ խմբի դեհումանիզացիային ու «հեշտացնում» նրա զանգվածային ոչնչացումը։ Ասածս այն է, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարածվող ատելությունը ամեն կերպ կոծկող, Ադրբեջանի մասին կեղծ իմիջ ստեղծող, Ալիեւի խոսույթը բառ-բառ կրկնող ՀՀ իշխանությունը հերթով-կարգով կատարում է Ալիեւի պահանջները՝ միգուցե հույս ունենալով, որ դա կօգնի երկարաձգել իշխանությունը եւ պահպանել սեփական ֆիզիկական գոյությունը Ադրբեջանի կողմից։ Եկել եմ ասելու, որ չի օգնի, քանի որ դուք Ալիեւին լավ չեք ճանաչում, ուստի ձեզ այդքան մի կոտորեք… Դուք նաեւ մեր հանրությանն ենք մի քիչ շատ թերագնահատում, մտածում եք նենց եք խեղճացրել ձեր «խեղճիզմով», որ խելոք կհանձնվեն, այդտեղ էլ եք սխալ հաշվարկ արել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում