copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:38 31-01-2025

Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան ՀՀ-ի նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում

Ես ասել եմ, որ հիմա դե յուրե հաստատված է, որ մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանից տարածքային պահանջներ չկան: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան մեր երկրի նկատմամբ, բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարցը չենք բարձրացնում, ինչու՞։ Որովհետև խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված մասում կան համաձայնեցված հոդվածներ, որոնք ստորագրելու և վավերացնելու պարագայում այդ հարցերը փակում են, ընդհանրապես հանում են։

Ասում են՝ մենք խաղաղության պայմանագիր չենք ստորագրի, մինչև այս հարցը չլուծվի, բայց այդ հարցի լուծումը խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Այսինքն հարցի լուծումը հասանելի է նրան, ով որ բարձրացնում է այդ հարցը, որովհետև մենք էլ ասում ենք մենք պատրաստ ենք ստորագրել: Հենց ստորագրեցինք, մեզ համար էլ է հարցը լուծվում, իրենց համար էլ:

Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ երբ մենք խաղաղության պայմանագիրը ստորագրեցինք, մենք պարտավոր ենք ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն դրա համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգի»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, եթե ՍԴ-ն հաստատեց, որ պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, խոչընդոտ չկա, պայմանագիրը կարող է գնալ և վավերացվել խորհրդարանի կողմից. «Երբ որ վավերացվեց խորհրդարանի կողմից, մեր երկրի Սահմանադրության 5-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն, վավերացված միջազգային պայմանագրերի և ներքին օրենսդրության միջև հակասության առկայության դեպքում գերակա է միջազգային վավերացրած պայմանագիրը։ Լուծվում է այդ հարցը։ Այսինքն Ադրբեջանի այդ փաստարկը որևէ քննադատության չի դիմանում»,- հայտարարեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի