Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:05 31-01-2025

Սահմանազատման պրոցեսը առարկայացավ. Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք

Սահմանազատման հանձնաժողովների հանդիպում տեղի է ունեցել և հայտարարության մեջ գրված է, որ իրենք պայմանավորվել են, որ էլի կհանդիպեն, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հանձնաժողովները հանդիպման մասով հայտարարություններ կտարածեն.«Այս պահին կոնկրետ տեղի, ժամի մասով դեռ պայմանավորվածություն չկա, բայց կլինի»։

Անդրադառնալով հյուսիսից սահմանազատում իրականացնելուն, Փաշինյանը նշեց, որ այդ աշխատանքներն իրականցվելու են հանձնաժողովների կանոնակարգերով.«Ամեն ինչ տեղի է ունենալու դրա հիման վրա։ Մենք պատրաստակամ ենք։ Անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման պրոցեսը 2024 թվականին շատ առարկայացավ։ Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, որը երկու երկրների ընթացակարգերով անցել է և ամեն երկիր իր ընթացակարգով հաստատել է դա, ինչը շատ կարևոր ու անկյունաքարային նշանակություն ունի։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային աշխատանքներում»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի