copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:47 31-01-2025

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կբոյկոտեն արտահերթ նիստը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։

Նիստը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ կուսակցության վարչության նիստից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտելու են նիստը:

ArmLur.am-ին ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը հայտնեց, որ բոյկոտելու են նիստը, չեն մասնակցելու:

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ ի սկզբանե քվորում չեն ապահովելու, բայց եթե նիստը կայանա, մասնակցելու են եւ իրենց դիրքորոշումը հայտնեն:

Արտահերթ նիստին քվորում ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 33 ձայն: Եթե «Հանրային ձայն» խմբակցությունը ներկայանա, ապա քվորում կլինի, եւ նիստը կկայանա:

Հիշեցնենք, որ դժգոհությունների ալիքի ֆոնին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում: Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում: Բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով:
Կարճ ասած՝ նահանջ երգով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը