Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:37 30-01-2025

Ի՞նչ ճակատագիր կունենան Հայաստանի արևմտյան «դրամաշնորհային» շրջանակները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով 90 օրով դադարեցվում են արտաքին օգնության բոլոր ծրագրերը: Ավելին, նոր վարչակազմը պետք է պարզի, թե արդյո՞ք այդ ծրագրերը համապատասխանում են Թրամփի որդեգրած քաղաքականության նպատակներին:

Սա զգալի անհանգստություններ է առաջացրել տարբեր երկրներում այն շրջանակների մեջ, որոնք տարիներ շարունակ իրենց գոյությունն ապահովել են ամերիկյան, այդ թվում՝ USAID-ի ֆինանսավորմամբ: Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Ուկրաինայում USAID-ի մասնաճյուղը հրահանգ է ստացել դադարեցնել այդ երկրի տարածքում բոլոր ծրագրերն ու ծախսերը։ «Հնարավոր է, որ հայաստանյան ՀԿ-ները, որոնք փոխկապակցված են USAID-ի հետ և ստանում են նրանից ֆինանսավորում, մոտ ապագայում նույնպես դադարեցնեն իրենց գործունեությունը ՀՀ տարածքում»,- գրում են հեղինակները և հավելում, որ Հայաստանի «գրանտակեր», ամերիկյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների շրջանում Թրամփի վարչակազմի նոր որոշումը խուճապ է առաջացրել, քանի որ նրանք կարող են զրկվել իրենց ֆինանսավորումից և կա՛մ դադարեցնեն իրենց գործունեությունը, կա՛մ սկսեն փնտրել ֆինանսավորման այլ աղբյուրներ։

Նշվում է, որ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում ձևավորվել է արևմտյան, հատկապես ամերիկյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների ցանց, որոնք զբաղված էին արևմտյան շահերի փիառով, ինչպես նաև հակառուսական քարոզչությամբ։ Խոսքը, ընդ որում, ընդհանուր առմամբ միլիոնավոր դոլարների մասին է:
«Ջորջ Սորոսը ստեղծել է ՀՀ-ում և աշխարհի տարբեր անկյուններում «ՀԿ-ների կայսրություն». նա այդ ՀԿ-ների միջոցով գունավոր հեղափոխություններ է իրականացնում կամ փոխում է տվյալ երկրների արտաքին քաղաքականությունը։ Սորոսն իր առանձին շահերն ունի, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի ու նպատակների հետ։ Սորոսը կարող է ավելացնել ՀԿ-ների ֆինանսավորման ծավալները, եթե ԱՄՆ-ն որոշի կրճատել ՀՀ-ում գործող ՀԿ-ների ֆինանսավորումը: ՀՀ իշխանություններն ունեին սերտ կապեր այդ ՀԿ-ների հետ, և այդ ՀԿները վայելում էին քպականների աջակցությունը։

Այժմ, երբ գլոբալիստների աջակից Բայդենին փոխարինել է Դոնալդ Թրամփը, որը ցանկանում է դադարեցնել ուկրաինական պատերազմն ու կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ, ՀՀ-ի արևմտյան գրանտակեր շրջանակները թայմ-աուտ են վերցրել՝ հասկանալու համար իրենց ապագա ճակատագիրը»,- գրում է «Հանրապետության հրապարակ» ալիքն ու հավելում, որ ՀՀ գործող իշխանությունները նույնպես սպասողական վիճակում են և հայտարարել են, որ ցանկանում են ամրապնդել կապերը Թրամփի նոր վարչակազմի հետ՝ դրանով մեսիջ ուղարկելով Սպիտակ տուն։
Ըստ հեղինակների, եթե ԱՄՆ-ն որոշի այլևս չֆինանսավորել ՀՀ-ում առկա բազմաթիվ ՀԿ-ներ, ապա ՀՀ իշխանությունները կարող են այդ ՀԿ-ների ֆինանսավորումը վերցնել իրենց վրա՝ տարբեր դրամաշնորհներ տրամադրելով այդ կառույցներին, սակայն այդպես նրանք հակադրվելու են Թրամփի վարչակազմին և ԱՄՆ դեսպանատանը, ինչը կունենա աշխարհաքաղաքական հետևանքներ գործող իշխանությունների համար, ըստ այդմ՝ նրանք բացահայտ ձեռնոց չեն նետի Թրամփին։

«Մյուս տարբերակով այդ ՀԿ-ները կարող են գտնել ֆինանսավորում այլ արևմտյան դեսպանատներում. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Շվեյցարիան, միգուցե նաև Կանադան և այլ երկրներ կարող են իրենց վրա վերցնել այդ ՀԿ-ների ֆինանսավորումը՝ այդ կերպ նաև ստանալով ազդեցության լծակներ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի վրա և հակադրվելով Թրամփին»,-գրում են հեղինակներն ու հավելում, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման պարագայում Վաշինգտոնն այլևս չի ցանկանա ֆինանսավորել հակառուսական, ռուսաֆոբ քարոզչությամբ զբաղվող ՀԿ-ներին՝ դա նաև կլինի աշխարհաքաղաքական ժեստ Մոսկվային։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի