copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:30 29-01-2025

Մոսկվայի դատախազությունը պահանջել է քրեական գործ հարուցել հայ բլոգերի դեմ

Մոսկվայի դատախազությունը պահանջել է քրեական գործ հարուցել բլոգեր Արսեն Մարգարյանի դեմ։

Առիթը բլոգերի հարցազրույցներից մեկն է։ Դատախազությունը հայտնել է, որ Մարգարյանը ՌԴ տարածքում ԱԹՍ-ներ օգտագործելու միջոցով ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր է հնչեցրել։ Դատախազությունն իր ստուգած նյութերը փոխանցել է քննչական մարմիններին՝ ահաբեկչության հրապարակային կոչերի վերաբերյալ քրեական գործ (ՌԴ ՔՕ 205.2 հոդվածի 2-րդ մասով) հարուցելու համար:

Ենթադրվում է, որ խոսքը բլոգեր Դմիտրի Լարինի հետ հարցազրույցի մի հատվածի մասին է, որտեղ Մարգարյանը խոսում է ուկրաինական բանակին արվող նվիրատվությունների և ԱԹՍ-ներ օգտագործելու հնարավորության մասին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում