Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:07 28-01-2025

Հայն առանց բանակի հայ կոչվելու իրավունք չունի․ «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության ղեկավար

«Այսօր յուրաքանչյուր հայ առանց բանակի հայ կոչվելու իրավունք չունի, որովհետև ազգը և բանակը իրար հետ փոխկապակցված են։ Մաղթում եմ մեր բանակի զինվորներին ուժ և պայքար, ձգտում, որ սահմաններում ուժեղ լինեն, ուզում եմ նաև ցավակցել զոհվածների ընտանիքներին իրենց կորստի համար, բայց նրանք իրենց կյանքն են դրել մեր ազգի այսօրվա ու վաղվա համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության ղեկավար Գագիկ Հովհանիսյանը, որը մասնակցում էր «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման նախաձեռնությամբ «Անի Գրանդ» հյուրանոցում Հայոց բանակին 33-ամյակին նվիրված միջոցառմանը։

Oragir.News-ը զրուցեց նաև միջոցառման մյուս մասնակիցների՝ Անուշ Զուրաբյանի և պահեստազորային, «Հայաքվե»-ի անդամ Գրիգոր Գրիգորյանի հետ։

«Ուզում եմ, որ առաջ գնանք, դուխներս չգցենք, մեր ասած դուխները, ոչ մարդամեկի ասած «դուխը», ուզում եմ՝ բանակը վերականգնվի, սերունդը առաջ գնա։ Ուզում եմ, որ Մանվելի երկրապահը, որ պահում էր մեր Հայոց բանակը, մեր դիրքերը, վերադառնա։ Մեզ ձևական համազգես կրողներ պետք չեն, ասֆալտի վրա քայլողներ պետք չեն»,-ասաց Անուշ Զուրաբյանը։

Գրիգոր Գրիգորյանը ասաց, որ ինքը այն առաջիններից է, ով տեսել է այդ բանակի հիմնադրումը և եղել նրա առաջին սյուներից մեկը։ Նա առողջություն մաղթեց իր բոլոր մարտական ընկերներին, հայոց բանակի բոլոր զինվորներին։

Հիշեցնենք, որ այսօր նշվում է Հայոց բանակի կազմավորման 33-ամյակը։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի