Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:30 28-01-2025

Վախեցած եմ, տանից դուրս չեմ գալիս. Գառնիկ Դանիելյանի հեգնանքը` ՄԻՊ-ի սպառնալիքներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ԱԺ «Հայաստան» կուսակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հորդորում էր պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և զերծ մնալ ՄԻՊ-ին քննադատելուց՝ սպառնալով Քրեական օրենսգրքի հոդվածներով։

Oragir.News-ը կապ հաստատեց Գառնիկ Դանիելյանի հետ՝ պարզելու նրա մտահոգությունները այս հարցի շուրջ։

«Վախեցած եմ, տանից դուրս չեմ գալիս։ Քանի օր է՝ շատ ծանր ապրումների մեջ եմ եղել, տիկին Մանասյանի սպառնալիքներից հետո մտածում եմ՝ ինչ-որ բան ձեռնարկե՞մ, թե՞ չձեռնարկեմ։ Իսկ եթե լուրջ, անլուրջ է այդ ամենը։ Մանասյանի հասցեին որտե՞ղ եք տեսնում սպառնալիք, այսօր շատ մարդիկ հացադուլ են անում, 2 տարի է՝ ես խոսում եմ այս խնդիրների ու պրոբլեմների մասին։ Պետք է զբաղվեն ոչ թե միայն այդ խնդիրներով, այլ ՄԻՊ-ը պետք է ամեն րոպե լինի մարդկանց կողքին։ Մանասյանը իրեն դրել է կա՛մ դատախազի տեղ, կա՛մ քաղաքական գործչի տեղ։ Եթե չիմանանք, որ ինքը Մարդու իրավունքների պաշտպանն է, կմտածենք՝ ՔՊ անդամ է։ Ինքը պետք է հասկանա, որ նման գործելաոճը ոչ մի լավ բանի չի տանի»,- նշեց Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան