Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:50 28-01-2025

Քաղաքական էլիտան «շքախմբով» հեռացավ Եռաբլուրից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին

Քաղաքական էլիտան, անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ, քիչ առաջ հեռացավ Եռաբլուրից։ Բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին։

Նշենք, որ նույնիսկ արարողությունից հետո լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ պաշտոնյաներին:

Լրագրողները ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից փորձեցին ճշտել, թե ինչ կարծիք ունի Փաշինյանի՝ Ցեղասպանությունը ժխտող հայտարարությունների մասին, սակայն վերջինս հապշտապ տեղավորվեց մեքենայում՝ չնայելով անգամ լրագրողներին։