copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:34 26-01-2025

ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստի Նոեմին ներքին անվտանգության նախարարի պաշտոնում

Սենատը շաբաթ օրը ձայների 59 կողմ, 34 դեմ հարաբերակցությամբ Հարավային Դակոտայի նախկին նահանգապետ Քրիստի Նոեմին հաստատել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնում, հայտնում է CBS-ը։

Հանրապետականները ստիպել են Սենատին աշխատել շաբաթ օրը՝ Թրամփի թիմի ազգային անվտանգության հարցով վերջին անդամին նշանակելու համար։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատվել էր ուրբաթ երեկոյան՝ միանալով պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆին:

Երկուշաբթի երեկոյան Սենատը կանցկացնի իր հաջորդ քվեարկությունը Սքոթ Բեսենթին ֆինանսների նախարարի պաշտոնում հաստատելու համար:

«Որպես ներքին անվտանգության նախարար, ես կաշխատեմ ամեն օր բոլոր ամերիկացիների անվտանգությունն ապահովելու համար, - ասել է Նոեմը իր նշանակման մասին հայտարարության մեջ:- Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին և Միացյալ Նահանգների Սենատին իմ հանդեպ վստահության համար։ Միասին մենք կհասնենք նրան, որ Միացյալ Նահանգները կրկին դառնա ազատության, հանգստության և պաշտպանվածության փարոս գալիք սերունդների համար»:

Ավելի ուշ Նոեմը որպես ներքին անվտանգության նախարար երդում է տվել Գերագույն դատարանի դատավոր Քլարենս Թոմասի տանը, հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը