copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:07 26-01-2025

550 հատ խոզ, շան ձագեր. Փաշինյանի ֆեյսբուքյան էջում մարդիկ ապրանք են վաճառում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան էջը դարձել է քաղաքացիների կողմից իրենց ապրանքների գովազդի և վաճառքի առցանց լավագույն հարթակներից մեկը։

Փաշինյանի տեղադրած գրեթե բոլոր հրապարակումների տակ, լինի՝ նկար, ուղիղ եթեր, թե տեսանյութ, կարելի է տեսնել տարբեր ապրանքների գովազդներ։ Քաղաքացիները օգտագործում են վարչապետի անձնական էջը իրենց այս կամ այն ապրանքը վաճառելու համար։

Oragir.news- ը ուսումնասիրություն է իրականցրել և առանձնացրել հրապարակումներից մի քանիսի տակ եղած գովազդները, որոնք դեռ չէին հասցրել ջնջել։ Դրանցից մեկում քաղաքացիներից մեկը վաճառում է լաբրադոր ցեղատեսակի շան ձագ, մեկ այլ քաղաքացի՝ 550 հատ խոզ։ Նախորդ օրերին հրապարակումների տակ կարելի էր գտնել վաճառվող եգիպտացորեն, տուֆի փոշի, Կենտրոնում բնակարան մատչելի գնով, կով՝ որձ հորթի հետ միասին և նման այլ ապրանքների գովազդներ։

Չնայած՝ այսպիսի գովազդները պարբերաբար ջնջվում են մեկնաբանություններից, այսուամենայնիվ՝ դա հետ չի պահում քաղաքացիներին Փաշինյանի ցանկացած գրառման տակ տեղադրելու դրանք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ