copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:42 25-01-2025

Եղեգնաձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Atsra»-ն. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 121 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքի սկզբնամասում, բախվել են Վահե Ստեփանյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Նարեկ Հարությունյանի վարած «Opel Atsra» մակնիշի ավտոմեքնաները:

Վթարի հետևանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «Hyundai»-ը հայտնվել է ճամփեզրի ջրահեռացման առվակում:

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, ապա պարեկների հետ ավտոմեքենաները տեղափոխել են ավտոքարշակների վրա:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր