copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:24 25-01-2025

Սլովակիայում պահանջում են վարչապետի հրաժարականը․ BBC

BBC-ն գրում է. «Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` պահանջելով վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հրաժարականը նրա ռուսամետ քաղաքականության պատճառով։

Բողոքի ակցիաներ են տեղի ունենում 20 քաղաքներում, որոնք կազմակերպվել են «Խաղաղություն Ուկրաինային» նախաձեռնության և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից։

Բրատիսլավայում, կազմակերպիչների հաշվարկներով, փողոց է դուրս եկել մոտ 60 հազար ցուցարար»։