copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:22 25-01-2025

Բալթյան երկրները կնվազեցնեն էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից․ Reuters

Reuters-ը գրում է. «Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով փետրվարի 8-ից Բալթյան երկրները կանջատվեն Բելառուս, Ռուսաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա միասնական էներգետիկ ցանցից՝ անմիջապես Եվրամիության էներգետիկ ցանցին միանալու նպատակով։

Սա կնպաստի անվտանգության բարձրացմանը և Ռուսաստանից կախվածության նվազեցմանը, որը նախկինում էներգիան օգտագործում էր որպես հարևան երկրների վրա ճնշում գործադրելու գործիք»: