copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:24 25-01-2025

«Նիկոլն այդքան չկա, որ բռնապետ լինի» քարոզչական թեզն իրականում հենց նիկոլական նարատիվ է

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլին բռնապետ մի՛ ասեք, այդ փնթիից ի՞նչ բռնապետ» կամ, փոքր ինչ այլ ձևակերպմամբ, «Նիկոլն այդքան չկա, որ բռնապետ լինի» քարոզչական թեզն իրականում հենց նիկոլական նարատիվ է։

Թվացյալ հականիկոլական այդ պնդումը նիկոլական քարոզչության 2 ստանդարտ թեզից է բաղկացած.
1. «Նիկոլը բռնապետ չէ»։
2. «Նիկոլն ապիկար է»։
Այս երկրորդ թեզն էլ, ըստ էության, վերահաստատում է Նիկոլի, իբր, անմեղսունակ լինելը։

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլին ատողը նիկոլական քարոզչություն է տարածում։

Մի մասին, որոնց կարող ենք պայմանական անվանել «ռոմանտիկներ», գուցե թվում է, որ իրենք, դե, ավելի վեհ, ավելի հայրենասեր բռնապետ կլինեն, որ վճռական քայլերով բլա-բլա-բլա։

Մյուս մասն էլ իրենց էությամբ նիկոլ են, ուղղակի 2018-ին Նիկոլն իրենցից ավելի խորամանկ և վճռական գտնվեց։

Երկրորդ խումբը նաև չի դիտարկում Նիկոլին՝ որպես անմիջական և մոտալուտ գոյաբանական վտանգ, որի դեմ պետք է միավորել բոլոր ուժերը, բոլոր ռեսուրսները։

Ակնհայտ է, որ այդ երկրորդ խմբի խաղացողների համար ավելի կարևորը կինոյի ՄԻԱԿ հերոսը լինելն է, քան Նիկոլին անհապաղ հեռացնելը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր