Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:34 24-01-2025

Կրթության միջազգային օրը ներկայացվեց «Գիտության կազմակերպում և կառավարում» գիրքը

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Գիտության կազմակերպում և կառավարում» գրքի շնորհանդեսը։ Գրքի համահեղինակներն էին Արմեն Ճուղուրյանը և Ատոմ Մխիթարյանը։

Օրը համընկել էր նաև ՄԱԿ-ի կողմից որորշված միջազգային կրթության օրվա հետ՝ հատկապես արհեստական բանականության ընդգծմամբ։ Միջոցառմանը հատուկ հրավիրված հյուրեր չկային։

Գրքի հեղինակներից Ատոմ Մխիթարյանը իր խոսքում նշեց․ «Մենք յուրաքանչյուր տարի կրթության միջազգային օրը խոսք ենք տվել գոնե շարքի մեկ գիրք լույս ընծայել մեր ուսանողների համար։ Այսօր սեղանի վրա դրեցինք «Գիտության կազմակերպում և կառավարում» դասագիրքը կամ ուսումնական ձեռնարկը։ Այս գիրքը 1 տարվա աշխատանքի արդյունք է, 1 տարվա ընթացքում աշխատել ենք գիրքը համապատասխան ձևաչափով կազմելու համար, որպեսզի օգտակար լինի ուսանողների համար։ Այն անդրադառնում է այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են, օրինակ, «կանաչ գիտությունը», որի մասին Հայաստանում որևէ մեկը չի խոսել, և հայալեզու գրականություն չկա։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության և գիտության համակցությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել