copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:55 23-01-2025

Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան

Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ, որի հետ սահմանները փակ են ավելի քան 30 տարի, և ունենք ընդհանուր գաղափարներ, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Ընթանում է ակտիվ, ինտենսիվ, արդյունքների վրա հիմնված երկխոսություն, բայց, ցավոք, հողի վրա դեռ չկան լուրջ, շոշափելի արդյունքներ»,- նշեց նա։

Նախարարը հայտարարեց նաև, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել կապերը Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ։

«Պատճառները շատ պարզ են. սրանք այն երկրներն են, որտեղ ժողովրդավարական արժեքներն ամենաուժեղն են, որտեղ մարդու իրավունքները լավ պաշտպանված են և որտեղ հասկացվում են համաշխարհային ժողովրդավարության առջև ծառացած ռիսկերը: Ավելին, այս երկրների հետ համագործակցությունը տարածաշրջանային գործընկերության լավագույն օրինակն է։

Մեր հասարակությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր նվիրվածությունը ժողովրդավարությանը։ Երբ Հայաստանը փորձում էր պաշտպանել ժողովրդավարությունը, հենց ժողովրդավարությունն էր պաշտպանում մեր երկիրը։

2021 թվականին՝ 2020 թվականի պատերազմից հետո, հաշվի առնելով ներքաղաքական ճգնաժամը, արտաքին ազդեցությունը, ինչպես նաև ռազմական հեղաշրջման փորձից հետո, Հայաստանի իշխանությունները որոշեցին ընտրություններ անցկացնել, այսինքն՝ կիրառվեց ժողովրդավարության հիմնական գործիքը։ Իշխանությունները ժողովրդին առաջարկեցին խաղաղության և ժողովրդավարության օրակարգ, և ժողովուրդն ընտրեց այս օրակարգը»,- եզրափակեց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ