copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:08 23-01-2025

Հայաստանը կախված է ՌԴ–ից, բայց ուզում է Եվրամիություն․ Balkan Insight

Balkan Insight լրատվականը գրում է. Հայաստանը հայտարարել է Եվրամիության անդամակցելու իր մտադրության մասին, սակայն Մոսկվայի հետ հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական և էներգետիկ ոլորտներում, բարդացնում են եվրոպական ուղին ընտրելու հնարավորությունը:

Հայաստանը կախված է Ռուսաստանից իր գազի և միջուկային վառելիքի հարցերում:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակված Հայաստանը չունի բավարար երթուղիներ ԵՄ շուկայից օգտվելու համար՝ կախում ունենալով Վրաստանից և Իրանից:

Ռուսական կողմն էլ հստակ հասկացրել է, որ ԵՄ անդամակցությունը կնշանակի ԵԱՏՄ կազմում Հայաստանի ներգրավվածության ավարտը։