Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի 25/5 հասցեի «Yerevan City» սուպերմարկետի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հովհաննես Գ.-ի վարած «Toyota» և Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Էրիկ Թ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: