Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:05 21-01-2025

Աննա Հակոբյանը կարծում է, որ Հայկ Մարությանը տեղում դոփում է

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջին երկու լուսանկարում 2013 թվականի հուլիս ամսվա հայկական մամուլի հրապարակումներ են։
Հաջորդ երկու լուսանկարում 2025 թվականի հունվար ամսվա հայկական մամուլի հրապարակումներն են։
«Ժպտալով վճարում ենք 100 դրամ եւ իջնում»,- կոչ է արվում 2013 թվականի հուլիսին։

«Մենք նաեւ որորշել ենք բոյկոտի ձեւը՝ դնում ենք 100 դրամ ու անցնում»,- ասվում է 12 տարի անց՝ այսօր։
#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը սովորելն է տասնամյակներով ՏԵՂՈՒՄ ՉԴՈՓԵԼ:
Որպեսզի քաղաքական գործիչը կամ դրան հավակնողը տեղում չդոփի եւ տասնամյա հնության բառամթերքով չխոսի։

Որպեսզի լրատվամիջոցները տեղում չդոփեն եւ տասնամյա հնության հմտություններով չաշխատեն, երբ նյութերի ամսաթվերին չնայելու դեպքում չես էլ կռահի, որ դրանց միջեւ մեկ տասնամյակ կա։
Որպեսզի պատկան մարմինները տեղում չդոփեն եւ նույն մարտահրավերին նույն կերպ չարձագանքեն։ Կամ առհասարակ՝ բոլոր մարտահրավերներին նույն կերպ չարձագանքեն։
Եւ վերջապես, որպեսզի մեր սոցիալական վիճակը տեղում չդոփի, եւ տասնամյակները գլորվելով չանցնեն, իսկ 100 դրամը անխախտ եւ աներեր մնա իր դիրքում։

Մենք պետք է միասին սովորենք տեղում չդոփել
Սովորենք սովորել
Սովորենք ժամանակի հետ քայլել
Սովորենք հարստանալ եւ հարստացնել
Սովորենք փոխվել
Սովորենք քարտով վճարել
Սովորենք հայտարարագիր լրացնել
Սովորենք իրար օգնել
Սովորենք խուճապի չմատնվել
Սովորենք լավ ապրել
Սովորենք լավ ապրելու համար վճարել
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՎԱԽԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻ
2025 ԹՎԱԿԱՆԸ ՏԵՂՈՒՄ ՉԴՈՓԵԼՈՒ, ԱՌԱՋ ԳՆԱԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻ

#կրթվելընորաձեւէ
#համախմբվելու
#հայրենիքըսիրելու #պետությունըհզորացնելուհամար
#Կրթվելըերբեքուշչիլինում
#Կրթվելըերբեքշատչիլինում
#Կրթվելնամոթչէ
#կրթություն
#զինվենքգիտելիքներով
#տգիտությունընորաձեւչէ
#կրթություն
#նորաձեւությունիցմինչեւսովորություն
#սկսենքմեզանից
#սովորենքսովորել
#Կրթվելըհրաշալիէ
#սովորենքամենինչիցանընդհատեւամենիչ #Կրթվելնառողջությունէ
#Կրթվելըխիստանհրաժեշտէ»։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
18:27 ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ
16:02 Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը․ կասկածյալը հայտնի է